Victoria’s Secret ընկերությունը կդադարի վերնահագուստ, կոշիկ և աքսեսուարներ արտադրել: Այսպիսի որոշում է ընդունվել ապրանքանիշի ղեկավարության մակարդակով, հայտնում է Pambianconews-ը:
Կրճատելով ապրանքատեսակների քանակը՝ ընկերությունը ծրագրում է կենտրոնանալ ներքնազգեստի, սպորտային հավաքածուների և կոսմետիկայի արտադրության վրա: Արտադրանքի քանակի կրճատումը հանգեցրել է 290 աշխատատեղի կրճատման:







































