Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ԵՄ-ն պետք է գիտակցի, որ Թուրքիայի հետ անկարելի է խոսել նույն վերջնագրային ձևով, որը ԵՄ-ն կիրառում է Ուկրաինայի ու Վրաստանի հանդեպ:
Չավուշօղլուն այդ հայտարարությունն արել է՝ մեկնաբանելով վիզային ռեժիմի վերացման համար Թուրքիային ԵՄ-ի ներկայացրած այն նախապայմանը, որն առնչվում է հակաահաբեկչական օրենսդրությունը վերանայելուն:
«Նրանք (ԵՄ) պետք է հասկանան, որ անթույլատրելի է Թուրքիայի հետ վարել նման գործեր: Նրանք այդպես գործել են Ուկրաինայի հանդեպ. «Կա՛մ դուք մեզ հետ եք, կա՛մ՝ ոչ»:
Վրաստանին հասցրել են այն վիճակի, որ նա կորցրել է երկու շրջան: ԵՄ-ը պետք է հրաժարվի նման մոտեցումից: ԵՄ-ը պետք է Թուրքիային տեսնի որպես երկարաժամկետ գործընկեր:
Մենք չենք ցանկանում լիիրա անդամություն, խոսքը միայն վիզային ռեժիմի ազատականացման մասին է: Սխալ և անարդար է նման վերաբերմունքը մի երկրի հանդեպ, որը կատարել է նման քանակությամբ պայմաններ և ի ցույց է դրել տվյալ ուղղությամբ իր վճռականությունը:
Ներկա պահին Թուրքիան պայքարում է ահաբեկչական բազմաթիվ կազմակերպությունների դեմ: Նման իրավիճակում օրենսդրության փոփոխումը անհնար է ահաբեկչության դեմ պայքարի հարցում»:









































