Հարավկորեացի ռեժիսոր Կիմ Կի Դուկը իր նոր՝ «Մյոբիուս» (MOBIUS) ֆիլմից կտրել է 1 րոպե 20 վայրկյան տևողությամբ հատվածը: Նա կրճատել է ընդհանուր առմամբ 21 տեսարան, որոնք պատկերում էին մոր և որդու միջև սեռական հարաբերությունների պատկերները: Այս մասին հայտնում է The Hollywood Reporter-ը:
Ռեժիսորն այդ կերպ է վարվել, որպեսզի կարողանա կրկին հանձնել ֆիլմը Կորեական վարկանիշային մեդիաբյուրոյի դիտարկմանը: Բյուրոն ավելի վաղ արգելել էր ֆիլմի դուրսբերումը կինովարձույթ:
Բողոքարկման քննարկումը կարող է տևել մինչև 3 ամիս: Ֆիլմը մի ընտանիքի պատմություն է, որը կործանվում է արյունապղծության պատճառով:







































