Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Գարեթ Բեյլը մեկնաբանել է հաղթանակն «Ատլետիկո»-ի նկատմամբ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակչում:
«Լի եմ էմոցիաներով: Դիմադրեցինք լրացուցիչ ժամանակում ու Չեմպիոնների լիգայում հաղթեցինք 11-րդ անգամ: Տղաները ներդրեցին ողջ ուժերը: Ֆուտբոլիստներն ու երկրպագուներն արժանի էին այս տիտղոսին:
«Ատլետիկո»-ն լավ էր խաղում. Ցավում եմ նրանց համար: Բայց սա եզրափակիչ է: Այստեղ կարևորը հաղթանակն է:
Մեզնից մի քանիսի մոտ ուժ չէր մնացել, բայց փորձում էինք դա քողարկել»,- BT Sport-ի հետ զրույցում նշել է Բեյլը:







































