Ուկրաինացի օդաչու, Գերագույն ռադայի պատգամավոր և ԵԽԽՎ-ում Ուկրաինայի ներկայացուցիչ Նադեժդա Սավչենկոն հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնական, մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ղեկավար Իվան Շիմոնովիչի հետ: Այդ մասին Սավչենկոն տեղեկացրել է իր Facebook-յան էջում՝ գրում է korrespondent.net-ը:
«Հենց Շիմոնովիչի ջանքերի շնորհիվ 1992թ. Խորվաթիան և Սերբիան իրականացրին գերիների փոխանակում՝ «բոլորը բոլորի դիմաց»: Խորվաթները ժամանակին կարողացան հնարավորությունների «պատուհանից» հատել «դարպասները»»,- գրել է նա՝ հույս հայտնելով, որ այդ փորձը հնարավոր կլինի կրկնել նաև Ռուսաստանի և Ուկրաինայի դեպքում: «Հրաշքներ պատահում են, և դա մեր ձեռքի գործն է»,- նշել է Սավչենկոն:
Հիշեցնենք, որ մայիսի 25-ին ՌԴ հատուկջոկատայիններ Երոֆեևը և Ալեքսանդրովը փոխանակվեցին Ռուսաստանում դատապարտված Նադեժդա Սավչենկոյի հետ:







































