Վրաստանի «Ազգային միասնական շարժում» կուսակցության գլխավոր քարտուղար, երկրի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլին, որը ձերբակալվել է ընտրողներին կաշառելու և ծառայողական լիազորությունները չարաշահելու մեղադրանքով, դադարեցրել է հացադուլը՝ հաղորդում է Gazet.ru-ն:
Ինչպես հաղորդում է Վրաստանի պատիժների իրականացման, իրավաբանական օգնության նախարարությունը, ձերբակալված Մերաբիշվիլիի բանտախցում հեռուստացույց են տեղադրել նրա օրինակելի վարքի համար:
Հիշեցնենք, որ Վանո Մերաբիշվիլին ձերբակալվել է 2013թ. մայիսի 21-ին: Հունիսի 17-ին նա հացադուլ էր հայտարարել և պահանջել իրեն հեռուստացույց տրամադրել: Ձերբակալվածին հեռուստացույց տրամադրելու միջնորդություն է ներկայացրել Եվրախորհրդարանի պատվիրակության անդամ, լեհ պատգամավոր Կժիշտոֆ Լիսեկը, որը Մերաբիշվիլիին այցելել է բանտում: Այժմ կուսակցության անդամները փորձում են նրան տեսակցելու թույլտվություն ստանալ, որպեսզի տեղյակ պահեն կուսակցության գործերի մասին:








































