Երեկ հազարավոր կաթոլիկ ուխտավորներ են տարհանվել Լուրդ քաղաքի հայտնի եկեղեցական համալիրից: Պատճառը ջրհեղեղն է, որը պատուհասել է երկրի այդ շրջանի մի քանի դեպարտամենտներ, հայտնում է ITAR-TASS-ը՝ հղում կատարելով ուխտավորների կենտրոնի ներկայացուցչին:
Մասնավորապես, չեղյալ է հայտարարվել վաղը Ֆրանսիայի Արրաս քաղաքից ու Իտալիայից նոր ուխտավորների ժամանումը:
Ստիպված են եղել անջատել եկեղեցական համալիրի էլեկտրականությունը, ներառյալ՝ եպիսկոպոսի տանը: Չի բացառվում, որ լույսը ժամանակավորապես կանջատվի ամբողջ համալիրում: Լուրդում նշում են, որ դա առաջին հերթին կապված է կարճ միացումների վտանգի հետ։
Լուրջ վնաս է հասցրել աղետը նաև հարևան Վերին Հարոն դեպարտամենտում, որտեղ իրենց տներն են լքել հազարավոր մարդիկ:
Բացի Լուրդից, տարհանվել են նաև ափերից դուրս եկած Գավ-դե-Պո գետի մերձակա գյուղական բնակավայրերի հյուրանոցների բնակիչները։









































