Սիրիայում ԱՄՆ հատուկ ծառայության մարտիկները իրավունք չեն ունեցել համազգեստին կրելու քրդական ռազմական ստորաբաժանումների տարբերանշանները, հայտարարել է Պենտագոնի հատուկ ներկայացուցիչ Սթիվեն Ուորենը, հայտնում է RIA Novosti-ն:
«Այդ տարբերանշանների կրումը թույլատրված չի եղել: Եվ դա սխալ է եղել: Իրադրության շտկման համար միջոցներ են ձեռնարկված»,- ասել է նա:
Ավելի վաղ զինվորականների լուսանկարներ է հրապարակվել, որտեղ կարելի է նկատել, որ ԱՄՆ որոշ ներկայացուցիչներ իրենց համազգեստի վրա կրում են քրդերի ռազմական ստորաբաժանումների տարբերանշաններ:










































