Gazeta.ru-ի փոխանցմամբ` Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հայտարարել է, որ Մինսկի համաձայնությունների կատարման առաջընթացի դեպքում կարող են աստիճանաբար հանվել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Այդ մասին գրված է Twitter-ի նախարարության էջում:
«Ես հույս ունեմ, որ մինչև հունիսի վերջ հնարավոր կլինի տեսնել առաջընթաց, և այդ ժամանակ կտեսնենք, կա՞ հնարավորություն քայլ առ քայլ կրճատելու պատժամիջոցները, թե՞ արժե շարունակել այն միջոցառումները, որոնք մենք այժմ նախաձեռնում ենք»,- ասել է նախարարը:









































