Հունիսի 18-23-ը Չեռնոգորիայի Բար քաղաքում անցկացվող ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի պատանեկան առաջնությունում հաջող մրցելույթներ են ունենում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները:
Եզրափակիչում պարտվեցին Վահե Մատինյանը (50կգ) և Տիգրան Մնացականյանը (69կգ)՝ արժանանալով արծաթե մեդալների: Մրցանակակիր դառնալուն մոտ էր Նաիրի Ղարսյանը (42կգ), ով, ցավոք, բավարարվեց հինգերորդ տեղով:
Այսօր մրցագորգ կմտնեն Հայաստանի հավաքականի ևս հինգ մարզիկներ: Այդ մասին տեղեկացնում է Սպորտի և երիտասարդության հարցերի պաշտոնական կայքը:






































