Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Հայաստանում հողերի մոտ 25 տոկոսն անապատացման վտանգի տակ է»

«Հայաստանում հողերի մոտ 25 տոկոսն անապատացման վտանգի տակ է»- այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց Հայաստանում՝ ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի ազգային համակարգող Աշոտ Վարդևանյանը և հավելեց, որ Արարատի և Արմավիրի մարզերի միասին վերցված 30 հազար հեկտարը երկրորդային աղակալված հողեր են, որոնք պիտանի չեն մշակման համար: Հենց այս երկու մարզերում է միայն նկատվում հողերի աղակալում:

ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի համաձայն՝ հողերի անապատացումը հողերի դեգրադացիա է, որը պայմանավորված է տարբեր գործոններով՝ մարդկային և կլիմայական: Անապատացման հիմնական պատճառը ոչ ճիշտ գյուղատնտեսությունն է, անտառահատումները և գերարածեցումը:

Աշոտ Վարդևանյանը նշեց, որ անտառները ջրակարգավորիչ դեր ունեն, և դրանց ծավալները մեծացնելով՝ քայլ է արվում հողերն անապատացումից փրկելու ուղղությամբ:

«Երաշտը նույնպես հողերի անապատացման գործոններից է, ինչն անհամաչափ տեղումների հետևանք է, սակայն երաշտը կարելի է կանխատեսել և մեղմել դրա հնարավոր հետևանքները»,- ասաց Աշոտ Վարդևանյանը:

Մասնագետի պնդմամբ՝ երկրագնդի մակերևույթի 40 տոկոսը համարվում է չորային տարածք, որի 30 տոկոսն անապատացման վտանգի տակ է: Հայաստանը չորային տարածքում է, և անպատացված հողերի ընդհանուր ծավալը նորմայի սահմանում է:

Մինչ այս իրականացվել են հողերն անապատացումից փրկելու քայլեր, որի արդյունքում վերջին տարիներին 18 հազար հեկտարի վրա շուրջ 12 կմ ջրարփիացման համակարգեր են վերականգնվել, շուրջ 1300 հա-ի վրա դրենաժային հետևանքներն են վերացվել և 26 կմ ջրագիծ է վերականգնվել: Արդյունքում մշակման համար պիտանի հողերի ծավալներն ավելացել են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում