Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ ներկայումս ընթացքի մեջ է Azerspace-2 արբանյակի արտադրության գործընթացը: Նախատեսված է այն ուղեծիր արձակել 2017 թվականին: Այս մասին The Business Year պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանի կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարար Ռամին Գուլուզադեն:
Նրա խոսքով՝ ամենակարևոր հարցը ազգային կադրերի պատրաստումն է: Նա գոհունակությամբ նշել է, որ Azerspace-1 արբանյակը հաջողությամբ ղեկավարվում է տեղի մասնագետների կողմից:









































