Minval.az-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարի՝ էներգետիկ հարցերով տեղակալի օգնական Ռոբին Դանիգանը կայցելի Ադրբեջան: Այս մասին հայտնել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը:
Դանիգանը գլխավորելու է ԱՄՆ պատվիրակությունը «Կասպյան նավթ և գազ» (Caspian Oil&Gas) միջազգային 23-րդ ամենամյա ցուցահանդեսում: Այն Բաքվում կանցկացվի 2016 թվականի հունիսի 1-4-ը:









































