Սիրիական զորքերը Պալմիրայի շրջանում շարունակում են ԴԱԻՇ-ի զինյալներին հետ մղել զբաղեցրած դիրքերից, հայտնում է RIA Novosti-ն` հղում կատարելով Սիրիայում հաշտեցման գծով ռուսական կենտրոնին:
«Պալմիրա քաղաքի շրջանում կառավարական զորքերը շարունակում են հետ մղել ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին զբաղեցրած դիրքերից»,- ասված է փաստաթղթում, հրապարակված ՌԴ ՊՆ կայքում:







































