Հայտնի է դարձել, որ հաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը չորրորդ երեխան է ունենալու: Նրա երիտասարդ կինը՝ Պոլինան, հղի է: Զույգի գաղտնիքը բացահայտել են Ելենա Մալիշևան և bar_paly բլոգերը:
Ամուսինները չեն շտապել կիսվել ուրախալի նորությունով, բայց այդ հարցում նրանց օգնել է մեկ այլ հաղորդավարուհի: Հենց բեմից Ելենա Մալիշևան հարցեր է տվել զույգին՝ նշելով, որ նրանք նորություն ունեն բոլորի համար: Իսկ երբ ամուսինները փորձել են շեղել թեման, նա ասել է. «Դուք երկրորդ երեխային եք սպասում»:
Այդ ժամանակ Դիբրովը ստիպված է եղել ընդունել և հենց բեմից հայտարարել ընտանիքի համալրման մասին:
Ապագա երեխան շոումենի չորրորդ զավակն է: Ներկայիս կնոջ՝ Պոլինայի հետ նա արդեն դաստիարակում է երեքամյա որդուն՝ Սաշային:









































