Brent նավթի գինը 2015 թվականի նոյեմբերի սկզբից ի վեր առաջին անգամ գերազանցել է մեկ բարելի դիմաց 50 դոլարի նշագիծը։ Այս մասին են վկայում բորսային տվյալները։
Brent հյուսիսծովյան նավթային խառնուրդի հուլիսյան ֆյուչերսների արժեքը լոնդոնյան ICE բորսայում բարձրացել է 2.8 տոկոսով՝ հասնելով 50.03 դոլարի։
WTI նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը Նյու Յորքի NYMEX բորսայում աճել է 0.94 տոկոսով՝ հասնելով 49.56 դոլարի։