Երկուշաբթի լույս երեքշաբթի գիշերը մի քանի հարյուր ցուցարարներ կրկին հավաքվել են Ստամբուլի կենտրոնում գտնվող Թաքսիմի հրապարակում՝ այն բանից հետո, երբ Թուրքիայի ոստիկանությունը բացել է այն: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ոստիկաններն այժմ հերթապահում են դրա շուրջը:
Երկուշաբթի օրը Թուրքիայում տեղի է ունեցել արհմիությունների մեկօրյա գործադուլ: Ակցիաներից մեկի մասնակիցները փորձել են քայլերթով անցնել Թաքսիմի հրապարակով, սակայն տեսնելով ոստիկանության շրջափակումը՝ նստացույց են արել:
Ավելի վաղ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է, որ ցուցարարներին ճնշելու համար միայն ոստիկանության ուժերը բավարար չեն, հատկապես խոշոր քաղաքներում այդ նպատակով պետք է հանել նաև բանակը:









































