Տոկիոյի հարսնացուների շրջանում մեծ համբավ են վայելում տիկնիկները, որոնք հարսնացուների իդեալական կրկնօրինակն են: Դրանք ցանկացած լուսանկարից ավելի լավ կարող են պահպանել հարսանիքի օրվա մասին հիշողությունները:
Աքհիբարում աշխատող գործարանը կստեղծի մարդկանց, նույնիսկ կենդանիների կրկնօրինակներ: Նմանատիպ յուրաքանչյուր տիկնիկի արժեքը 1500 դոլար է: Իրական տիկնիկները ստեղծվում են 3D-պրինտերի հիման վրա:
Նշենք, որ հետազոտությունը ցույց է տվել, որ կլոնավորման այս տարբերակից ավելի շատ օգտվում են ճապոնացի կանայք, որպեսզի միշտ հիշեն իրենց կյանքի կարևոր պահերը:









































