Հունիսի 19-21-ը Վրաստան կայցելի ազգային փոքրամասնությունների հարցերով ԵԱՀԿ հանձնակատար Կնուտ Վոլեբեկը: Այս մասին հայտնում է Gruziya Online-ը:
Ինչպես այսօր մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարարի առաջին տեղակալ Դավիդ Զալկալիանին, Վոլեբեկը կհանդիպի Վրաստանի նախագահին, վարչապետին, եվրաինտեգրման հարցերով պետնախարարին, արտգործնախարարին, կրթության և գիտության նախարարին, ներքին գործերի նախարարին, փախստականների և բնակեցման հարցերով նախարարին, Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարին, ԿԸՀ նախագահին և այլ պաշտոնատար անձանց:









































