Վերահսկիչ պալատն իր կողմից հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ բոլոր գործերը պետք է ուղարկի Գլխավոր դատախազություն, իսկ դատախազությունն իր հերթին պետք է ԱԺ-ում հաշվետվություն ներկայացնի՝ այդ գործերի հարուցման արդյունքում ինչ գումարներ են ուղղվել բյուջե: Այս մասին այսօր ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՕԵԿ պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
ԱԺ պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իր հերթին նկատեց, որ դատախազությունը չի անում այն, ինչ ակնկալվում է նրանից: «Ես գտնում եմ, որ մեր բոլորիս՝ կառավարության, Ազգային ժողովի պարտականությունն է կատաղի պայքար մղել համակարգային չարաշահումների դեմ»,- ասաց խորհրդարանականը՝ խոստովանելով, որ որոշ ոլորտներում կոռուպցիոն ռիսկերն ու «ատկատները» անհերքելի են:









































