Thursday, 04 06 2026
19:53
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Կոնգոյում էբոլայի ախտանիշներով 11 մարդ է փախել մեկուսարաններից. Bloomberg
Հունվար-մայիս ամիսներին հարկ վճարողների հետ ապահովել ենք 1 տրլն 290 մլրդ դրամ հարկեր և տուրքեր. ՊԵԿ նախագահ
19:30
Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը
Մի՛ վստահեք չստուգված զանգերին․ պաշտոնական ծանուցումները հրապարակվում են azdarar.am-ում. ԱՆ
Լիբանանի նախագահը հնարավոր է համարում հրադադարի հաստատումն առաջիկա 24 ժամվա ընթացքում
ԱՄՆ-ն պետք է դառնա ՀՀ գլխավոր դաշնակիցը. վերականգնել ռազմական բալանսը հնարավոր է այդ ուղիով
Այսօր կայանալու է «Հայաստանն ընտրում է» հեռուստաբանավեճի վերջին հանդիպումը. մասնակցելու են քաղաքական ուժերի առաջին համարները
Սեպտեմբերից ավագ դասարանների սովորողների համար կգործեն անվտանգ երթևեկության և վարորդական իրավունքի խմբակներ
18:57
ԵՄ համերաշխ է Հայաստանի հետ՝ Ռուսաստանի տնտեսական ճնշումների պայմաններում. Մարթա Կոս
18:50
Հարավային Կորեան և Չինաստանը յոթ տարվա ընթացքում առաջին անգամ համաձայնվել են ընդլայնել ավիաչվերթների իրավունքները
Դիմելու ենք բոլոր ատյանները. զանգվածային ընտրակաշառք է բաժանվում և վարչական ռեսուրս կիրառվում
Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին
Ռուսական պատժամիջոցներն արդյունավետ չեն գործում. քայլ առ քայլ զրկվում են շատ կարևոր գործիքից
Բագրատ արքեպիսկոպոսի խափանման միջոցը փոխվել է
Վրաստանը ԱՄՆ-ին ի՞նչ աշնանային քննություն ունի
17:50
Ֆրանսիայի նախագահի բանագնացը Լիբանանում կքննարկի ՄԱԿ-ի խաղաղապահների փոխարինման հարցը
Ալիկ Ալեքսանյանի հետ նախնական համաձայնությամբ փողերի լվացման մեղադրանքով 37 անձ է ներգրավվել
Տոկաևը և Խաղաղության խորհրդի ավագ խորհրդականը քննարկել են TRIPP նախաձեռնությունը
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
Պատրաստ ենք նպաստել Ադրբեջանի անդամակցությանը ԵԱՏՄ-ին. Գալուզին
Սպասվում է կարճատև անձրև, տեղ-տեղ հնարավոր է նաև կարկուտ
16:50
Որոշակի դրական արձագանքներ ենք ստացել Վրաստանից. Ռուբիո
RISE Powered by Silicon Mountains 2026-ի շրջանակում քննարկվել են ռազմարդյունաբերության զարգացման հեռանկարները
16:30
Կանադայի և Ադրբեջանի նախարարները քննարկել են Հարավային Կովկասում տիրող իրավիճակը
ԱՄՆ Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհուրդը հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը
Անվճար բարձրագույն կրթություն՝ հավասար մեկնարկ ամեն երիտասարդի համար
16:10
Իրանի հետ պատերազմի պատճառով ԱՄՆ-ի նավթի պաշարները նվազել են. FT
Դատարանը պետք է անկախ լինի ոչ միայն իշխանությունից, այլ նաև Սերժից և Քոչարյանից
Քննարկվել են հանցավորության վիճակագրության և հետազոտությունների ոլորտի թվայնացման հարցեր

Այս տարվա առաջին գնացքով Երևանից դեպի Սև ծով են մեկնել 114 ուղևորներ

Հունիսի 15-ին բացվել է ամառային ուղևորափոխադրումների սեզոնը և Երևանից-Բաթումի մեկնեց այս տարվա առաջին «Արմենիա» ֆիրմային գնացքը: Սեզոնի բացումն այս տարի հատկապես խորհրդանշական էր, քանի որ Երևան-Բաթումի գնացքի լոկոմոտիվն էր «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության առաջին անվանական լոկոմոտիվը՝ «Արարատ Խրիմյան»:

Սեզոնի բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպանը, Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի փոխնախարար, Տրանսպորտի և կապի նախարարության Երևանի երկաթուղու դեպարտամենտի պետ (2000-2004 թթ.), «Հայկական երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրեն (2004-2008 թթ.) Արարատ Խրիմյանի (21.10.1951 – 13.09.2012) այրին ու դուստրը:

Ինչպես հայտնել է «Արմենիա» ֆիրմային գնացքի մեկնման արարողության ժամանակ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ գլխավոր տնօրենի պաշտոնակատար Սերգեյ Վալկոն, Ընկերությունը շարունակում է հավատարիմ մնալ սպասարկման որակի բարելավման և գնացքներում հարմարավետության մակարդակի բարձրացման քաղաքականությանը, և այս տարի հաջողվել է կրճատել Երևանից Բաթումի ճանապարհի ժամանակը ևս կես ժամով:

– Էապես թեթևացել է նաև տոմսերի գնման գործընթացը: Այժմ ուղևորները կարող են տոմսերը գնել ոչ միայն Երևանի, Գյումրիի, Վանաձորի և Արմավարի կայարանների տոմսարկղերում, այլ նաև օնլայն՝ «ՀԿԵ» ՓԲԸ կայքում: Բացի այդ տոմսարկղը բացվել է նաև Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում: Տոմսի գնման ժամանակ հերթեր արդեն չեն գոյանում, քանի որ տոմսի ձևակերպման ժամանակը կրճատվել է 10-ից մինչև 2 րոպե, – ընդգծեց Սերգեյ Վալկոն:

Այս տարվա հիմնական նորամուծություններից նա նշել է, մասնավորապես, ննջավագոններում անվճար Wi-Fi կապի գործարկումը և Վրաստանի տարածքում տեղի ոստիկանության կողմից գնացքի ուղեկցությունը:

Սերգեյ Վալկոն նշել է, որ 5 տարվա ընթացքում Երևան-Բաթումի-Երևան ուղղությամբ մեկնողների թիվը կրկնապատկվեց 6 անգամ: 2012 թվականին «Արմենիա» ֆիրմային գնացքի ուղևորների թիվը գերազանցեց 50 հազար, ինչը 22 տոկոսով ավելին է, քան 2011-ին:

– Համոզված եմ, որ այս տարի ուղևորների թիվն էլ ավելի կաճի: Մենք պատրաստվում ենք շարունակել արդիակակացման գործընթացը: Այսօր ֆիրմային գնացքի կազմում 5 վագոն է, իսկ սեզոնին դրանց թիվը կկազմի արդեն 18 վագոն, – հայտարարեց նա:

ՀԿԵ գլխավոր տնօրենի պաշտոնակատարն հատուկ ուշադրություն է դարձրել Արարատ Խրիմյանի ձեռքբերումներին, նկատելով, որ նրա ղեկավարման տարիներին իրականացվեց մի շարք ծրագրեր, իսկ ինքը՝ Խրիմյանը իսկական հայրենասեր էր. 1991-1994 թթ. նա մասնակցում էր Հայայստանի Հանրապետության սահմանների պաշտպանությանը, Արցախյան ազատագրական պատերազմի հերոս էր:

– Բնական է, որ մենք որոշեցինք շնորհել Արարատ Խրիմյանի անունը ՀԿԵ-ի առաջին անվանական լոկոմոտիվին: Դա խորհրդանշական է՝ կյանքից հեռանալուց հետո Արարատ Խրիմյանը շարունակում է աշխատել երկաթուղում: Լոկոմոտիվը սպասարկում է բարձր մասնագիտացված բրիգադը, որն ընտրվել է բավականին խիստ չափանիշներով, – ասել է նա:

Այս տարվա առաջին գնացքով Երևանից դեպի Սև ծով են մեկնել 114 ուղևորներ: Երևանից Բաթումի ճանապարհորդության ժամանակը կազմում է 15 ժամ 45 րոպե:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում