Friday, 05 06 2026
Հունիսի 7-ին ձեր քվեն որոշում է Հայաստանի վաղվա օրը. ՍԴՀԿ
12:30
Թրամփը խոսել է «Հեզբոլլահ»-ի հետ և կանխատեսում է առաջընթաց հրադադարի հարցում
ԵԱՏՄ՝ գործընկերությո՞ւն, թե՞ քաղաքական կախվածություն
Հայերը հասկանում են, որ ԵԱՏՄ օրենսդրությանում կան բացթողումներ. Օվերչուկ
Ուկրաինական կարգավորման շուրջ Ռուսաստանի համար քաղաքական անբարենպաստ միջավայր է ստեղծվում
11:50
Ադրբեջանի արտգործնախարարը հուլիսին կայցելի Մոսկվա
11:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հայաստանն անցնում է ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի փորձությունը. Լավրով
Անկախ նրանից, թե որ քաղաքական ուժն ինչքան ձայն կստանա, ժողովուրդն է լինելու հաղթողը․ Փաշինյան
Հայաստանը բարեխղճորեն կատարում է ԵԱՏՄ-ում իր բոլոր պարտավորությունները. Օվերչուկ
Արման Սահակյանը 2 ամսով կալանավորվեց. Հակակոռուպցիոն կոմիտե
Տիրան Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել
Երևանում 2018–ից 2026 թթ․ կատարված աշխատանքները․ Փաշինյանի ու Ավինյանի հանդիպումը
Արմեն Աշոտյանին, Գագիկ Խաչատրյանին և որդուն ձերբակալել են
«Միասին կարող ենք սաղի մաման․․․»․ «Հայաստան» դաշինքի թեկնածուն ընտրակաշառք է տվել․ ՀԿԿ
Լավրովը հայտնել է, որ Վրաստանի ղեկավարությունը գիտակցում է ԵՄ անդամակցության բացասական հետևանքները
Հախուռն՝ ինչպես գետը ելման
09:50
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել  Մոսկվայի դեմ պատժամիջոցների և Կիևին օգնության մասին օրինագծին
Փաստերն ընդդեմ պոպուլիզմի. ի՞նչ դեր ունի գերփոքր բիզնեսը Հայաստանի տնտեսությունում
Այսօր մեզ փորձում են նախապատրաստել մի պատերազմի, որը անցյալում է
Դատարան է ուղարկվել ընտրական հանցագործությունների վերաբերյալ 13 քրեական վարույթ՝ 40 անձի վերաբերյալ
Սպասվում է կարճատև անձրև
Նոր իրավիճակ Հրվ․ Կովկասում․ ԵՄ-ն և Ադրբեջանը վերակենդանացնում են ռազմավարական գործընկերությունը
Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ
Քաղաքացու ազատ կամարտահայտության վրա ազդող ցանկացած գործողություն պետք է հանդիպի արագ արձագանքի․ Արփինե Սարգսյանն օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
08:30
Զելենսկին բաց նամակ է հղել Պուտինին՝ առաջարկելով դեմ առ դեմ հանդիպում անցկացնել
Հունիսի 5-ը Շրջակա միջավայրի համաշխարհային օրն է․ Հայաստանում նշվում է նաև Բնապահպանի օրը
08:10
Նավթի գները նվազել են – 04/06/26
Ռուսաստանը Ադրբեջանին առաջարկում է «պատմական միասնական հայեցակարգ» մշակել․ դա կարող է արվել միայն Հայաստանի պատմա-քաղաքակրթական ինքնության հաշվին
Լարսը բաց է

«Ես նույն վիճակում եմ, ինչ մյուս ազատամարտիկները»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս):

– Պարոն Տեր-Թադևոսյան, վերջին շրջանում իրենց բողոքի ձայնն են բարձրացրել ազատամարտիկները: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ բողոքներին:

 – Այն մարդիկ, ովքեր կռվել են հանուն ազգային անվտանգության, այժմ շատ բարդ սոցիալական իրավիճակում են, շատ քիչ են վճարվում, իսկ երբ թոշակի են անցնում, ընդհանրապես վարձատրությունը պակասում է: Հիմա նրանք անելանելի վիճակում են հայտնվել, պետք է պահեն ընտանիքը, երեխաներին: Այս մարդիկ շոշափելի փոփոխություններ, արժանապատիվ թոշակ են ուզում: Հիմա պետք է մտածել՝ ո՞ւմ դիմել, կառավարությա՞նը, վարչապետի՞ն: Իսկ ի՞նչ կարող են նրանք անել: Բանն այն է, որ այն, ինչ հիմա կա, ավելի վաղ է ստեղծվել, և ստեղծվել է այն մարդկանց կողմից, ովքեր հիմա  ընդդիմություն են և օգտագործելով նման պահերը՝ մեղադրում են կառավարությանը: Ես տեղյակ եմ, թե ինչպես է ստեղծվել մեր բանակը: Այդ օրենքները այնպիսի մարդկանց կողմից են ստեղծվել, որոնք երբեք ոչ մի առնչություն չեն ունեցել բանակի հետ, անգամ չգիտեին՝ ինչ է բանակը, ինչ է պատերազմը:

 Այստեղ՝ տաք տեղերում նստած, այնպիսի օրենքներ են ստեղծել, որոնք իմ սեփական մաշկի վրա եմ զգացել: Իմ անձնական գործում համարձակվել են գրել, որ ես ընդհանրապես չեմ եղել պատերազմի դաշտում, իսկ մինչ այդ թե ուր եմ եղել՝ ոչինչ գրված չէ: Դա արված էր ոչ հենց այնպես, այլ նպատակադրված:

 Պատերազմից հետո պետական կառույցներում ստեղծվեցին խմբեր, ովքեր ենթարկվում էին վերադասներին: Նրանք ստացան պաշտոններ, ձեռնարկություններ, գործարաններ: Այդ վերադասներն իրենց անգրագետ ընկալումներով մի լոզունգ էին անընդհատ բարձրաձայնում՝ ով մեզ հետ չէ, մեր դեմ է: Ովքեր չէին կիսում իրենց տեսակետը, պաշտոնապես զրկվեցին իրենց մարտական ուղու ճիշտ ներկայացումից: Եղել է այնպես, որ մի ազատամարտիկի արած գործողությունները վերագրել են ուրիշին: Շատ ազատամարտիկների բանտ ուղարկեցին միայն նրա համար, որ իշխանության ասածներին չէին ծափահարում:

 – Այսինքն՝ ազատամարտիկներն ու  իշխանությունը անընդհատ պայքարի մե՞ջ էին:

 – Այսպես ասեմ՝ մարդիկ պաշտպանում էին պետության սահմանները, իսկ նրանց դեմ էր դուրս գալիս իշխանությունը, որն  ուզում էր ազատամարտիկներին թշնամու կերպարում դնել:

 Պայքարի սկզբում ստեղծվեց ՀԱԲ-ը (Հայոց ազգային բանակ), փառք Աստծո, հիմա էլ կա: Եվ իշխանության հետ հակամարտության արդյունքում երկու հրաշալի մարդ զոհվեց՝ Չավուշն (Գեղազնիկ Միքայելյան) ու Վիտյա Այվազյանը: Ո՞վ արեց դա՝ իշխանությունը:   Ազատամարտիկների թշնամին այդ ժամանակվա իշխանությունն էր. մարդիկ պաշտպանում էին պետության սահմանները, իսկ դա իշխանության համար սարսափելի երևույթ էր, մարդիկ զենք չունեին, բայց պաշտպանում էին հայրենիքը, և դա պետք էր ինչ-որ կերպ վերահսկել,  ճնշել: Նրանք սկսեցին թշնամու կերպարում դնել նաև դաշնակցականներին, իսկ հիմա մենք արդյունքն ենք քաղում: Դրա համար էլ ճիշտ չէ ասել, որ ազատամարտիկները այս վիճակում են միայն այսօրվա իշխանության մեղքով: Անկասկած, այն նույնպես ունի մեղքի իր բաժինը՝ պետք է ավելի վաղ զբաղվեր այս հարցով և սոցիալական հարցերը լուծեր: Եթե հիմա առողջ ընդդիմություն լիներ, մարդկանց միայն չէր հրահրի՝ սրելով իրավիճակը, այլ կգտներ հարցի լուծման հարմար տարբերակներ:

 – Դուք ցանկություն ունե՞ք միանալու ազատամարտիկների պայքարին:

 – Ես նույն վիճակում եմ, ինչ մնացած ազատամարտիկները, բայց ես համաձայն չեմ այն բանի հետ, որ պետք է դուրս գալ հրապարակ և միտինգ անել: Պետք է նստել, զրուցել, ինչ-որ քայլեր անել, իսկ ինչո՞ւ ոչ, ի՞նչ է, հրապարակո՞ւմ պետք է հավաքվել և այդ հարցերը լուծել. ես նման հավաքները չեմ ողջունում: Հրապարակում ոչ մի հարց չի լուծվում, բոլոր հարցերը լուծվում են բանակցային սեղանի շուրջ:

 – Բայց եթե չգնային հրապարակ, իրենց ձայնը չէր հասնի վարչապետին:

 – Լավ, գնացել են, հետո արդեն պետք է նստել բանակցային սեղանի շուրջ, որոնք արդեն արվում են: Ինչո՞ւ են նորից գնում հրապարակ, չարժե՞ր մի դահլիճ կամ ինչ-որ տեղ վերցնել և հավաքվել, քննարկումներ անել: Ես բարձրագոչ, ցուցադրական բողոքներին դեմ եմ, բայց եթե գտնում են, որ այդպես է պետք, ես կօգնեմ: Գիտեք, մարդիկ, ովքեր եղել են պատերազմի դաշտում և վերադարձել են, անգամ եթե չեն վիրավորվել, արդեն իսկ հաշմանդամ են: Պատերազմի սինդրոմ կա, պատերազմը խելագարության է հասցնում մարդուն. երբ մարդը տեսնում է, թե ինչպես է իր մտերիմ ընկերը մահանում, երբ տեսնում է արյուն, հետո չի կարող նորմալ լինել: Իսկ պատերազմի դաշտում անգամ երկու եղբայրներից մեկն է մյուսի մոտ  մահացել. պատերազմը սարսափելի երևույթ է:

 – Անդրադառնանք բանակում վերջին շրջանում տեղի ունեցած իրադարձություններին:  Ի՞նչ եք կարծում՝ որտե՞ղ է վրիպումը, ո՞րն է իրար հերթ չտվող խաղաղ պայմաններում տեղի ունեցող սպանությունների պատճառը:

 – Եթե մահ է գրանցվել, ոչ մի կերպ հնարավոր չէ ծնողին հանգստացնել, ծնողը մնում է ծնող, ցանկանում է, որ իր որդին ողջ վերադառնա տուն: Բայց դրանում մեղադրել միայն ՊՆ-ին, ճիշտ չէ: ՊՆ-ն բազմաշերտ և շատ մեծ կառույց է, որը պաշտպանում է մեր ազգային անվտանգությունը:  Այն, ինչի վրա պիտի հենվենք, մեր ազգային անվտանգությունն է,  բայց այդ բազմաշերտ կառույցում կան բացասական երևույթներ: Որտեղի՞ց են դրանք. ասել, որ մենք բոլորս լավն ենք, տնից գնացել ենք բանակ, իսկ այնտեղ նման պայմաններ են ստեղծել, սխալ է: Այն, ինչ կա հասարակության մեջ, կա նաև բանակում: Բանակը հասարակության մաս է, բանակում ավելի քիչ են առօրեական բացասական երևույթները, սակայն այդ քիչն ավելի շատ է զգացվում, ավելի շատ ռեակցիա է տալիս, քան առօրյայում կատարվող դեպքերը: Եթե երկու կուրսանտ ընկերների միջև կարող է այդ աստիճանի ատելություն առաջանալ, նշանակում է՝ կաթի հետ արյան մեջ անցած դաստիարակության արդյունք է: Իհարկե, պետք է սեփական կարծիքն ունենալ, սակայն երբ հարցը վերաբերում է ազգային անվտանգությանը, տարաձայնությունները պետք է մի կողմ դնել: Մենք գտնվում ենք մշտական պատերազմի  մեջ, տեսեք, թե որքան են կրակում սահմանին, թշնամիներով ենք շրջապատված: Մենք բարության պակաս ունենք: Դուրս եկեք փողոց և նայեք մարդկանց դեմքերին, թվում է՝ նրանց կողքով թշնամի է քայլում: Մայիսի 28-ին կամ 9-ին ինչ-որ մեկի տանից կախվե՞լ է եռագույն, տեսե՞լ եք ուրախ ժպիտներ: Ուրեմն այն, ինչը հասարակության մեջ ենք ստեղծում, տալիս ենք բանակին, իսկ բանակը երեխային կտրում է ծնողներից և անհատ է դարձնում:

 ՊՆ-ի աշխատանքը անընդհատ ուշադրության կենտրոնում է, ամեն տարի բարձրացվում է մեր մարտունակությունը, և դրա մասին իրենց գնահատականն են տալիս ԱՄՆ-ը, Թուրքիան, ՆԱՏՕ-ն, ՌԴ-ն, և մենք պետք է ուշադիր լինենք մեր գործողություններում: Մեր թշնամիների դարավոր երազանքն է Հայաստանը նվաճելը, ուզում են Սևանում լողալ, հիմա էլ Ալիևն ասում է՝ Երևանը ադրբեջանական քաղաք է: Այն, ինչը զսպում է մեր հարևանների ցանկությունները, մեր բանակն է:

 – Կցանկանայի խոսեինք Սյունիքի դեպքերի մասին, որտեղ իրադարձությունների մի կողմում բանակի բարձրաստիճան սպա է ներքաշված:

 – Եթե օբյեկտիվ նայենք, ակնհայտ է, որ բանակի սպան իրավունք չուներ զենք վերցնելու և գնալու, անգամ կրակելու: Օրենքը օրենք է, սպան իրավունք չունի ոչ մի մարդու, անգամ ահաբեկչի վրա կրակելու, նա զենքը կրում է պաշտպանելու համար: Ես կարծում եմ՝ սա օրենքի խախտում է:

 – Վերջին շրջանում մեր երկրում ահագնացող չափերի է հասնում արտագաղթը: Ի՞նչ եք զգում, ինչպե՞ս եք գնահատում:

 – Գիտեք, ես այնպիսի կյանք եմ ապրել. Երկրորդ համաշխարհայինի տարիներին երբ փոքր էինք ու սոված, քաղցը հաղթահարեցինք, հետո ապրեցինք Ղարաբաղյան պատերազմը, երբ ամբողջովին շրջապատված էինք թշնամիներով: Մինչև Լաչինի միջանցքի բացումը՝ կապ չկար Հայաստանի հետ, մենք տեսել ենք մահ, քաղց, ցուրտ, բայց չենք արտագաղթել: Մենք ստեղծեցինք անկախ պետություն, և երբ հետ վերադարձանք մարտի դաշտից, տեսանք, որ այստեղ մարդիկ տարիներով հարստություն են դիզել, գրանտներ են շահել, ինչ-որ բան են շորթել: Իշխող կլանի և ազատամարտիկների միջև անդունդ ստեղծվեց:

 Երբ  մենք կռվում էինք, երազում էինք, որ մի ընդհանուր պետություն ենք ունենալու՝ հաղթողի պետություն, սակայն փոխարենն այստեղ ուրիշ բան տեսանք: Եթե կրճատումներ են, աշխատանք չկա, վարձատրությունը ցածր է, մարդը գնում է երկրից, ի՞նչ կարող եմ ասել: Գնում են, որպեսզի ապրեն, ընտանիքը պահեն: Ե´վ պետությունն է մեղավոր, և´ հասարակությունը, մենք բոլորս էլ մեր մեղքի բաժինն ունենք, որովհետև չենք կարողանում գտնել ընդհանուր լեզու: Թշնամին մեղավոր չէ, մեր թշնամին մեր մեջ է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում