Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը Միացյալ Թագավորության վարչապետ Դևիդ Քեմերոնին նախազգուշացրել է, որ Մեծ Բրիտանիան չպետք է օգտագործի Սիրիան որպես «մկանների ցուցադրման դաշտ»: Ինչպես հայտնում է The Daily Telegraph-ը, Ջոնսոնի կարծիքով՝ սիրիական ընդդիմությանն ուղարկված ցանկացած զենք կարող է հայտնվել «Ալ-Քաիդայի» ահաբեկիչների ձեռքերում:
Պարբերականին հղված նամակում քաղաքապետը հայտնել է, որ սիրիական խնդրի լուծման միակ տարբերակը կրակի ընդհանուր դադարեցումն է:
«Ժամանակն է, որ Ռուսաստանը, ԵՄ-ն, Իրանը, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Թուրքիան և բոլոր միջազգային խաղացողները միջկառավարական համաժողով գումարեն՝ փորձելու դադարեցնել պատերազմը: Մենք չենք կարող կիրառել Սիրիան որպես մկանների ցուցադրման դաշտ, և մենք չենք հասնի զինադադարի՝ մոլագարների ձեռքը զենք տալով»,- ընդգծել է նա:





































