Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

«Մամային կրակեց, պապան տեսավ՝ ընկավ վար». պատմել է Թուրքիայում սպանված կնոջ 4-ամյա որդին

ԳԱԼԱ-ն  ավելի վաղ հրապարակել էր, որ Գյումրու Մուշ թաղամասում բնակվող մի կնոջ են սպանել Թուրքիայում, և նրա դիակը տեղափոխել են Հայաստան: Եվ որ նա ամուսնացել էր ազգությամբ թուրք մի տղամարդու հետ, երեխաներ ուներ, և կնոջը սպանել է երեխաների աչքի առաջ նրա ամուսնու եղբայրը՝ տեգրը:

ԳԱԼԱ-ին  հաջողվել է նոր մանրամասներ ճշտել Թուրքիայում սպանված կնոջ մասին:  Կինը բնակվելիս է եղել Մուշ 2 թաղամասում: Նա ազգությամբ եզդի էր, բայց, հարևանների պատմելով, ամբողջ կյանքն ապրել է Հայաստանում՝ Գյումրիում և հայկական սովորույթներով էր ապրում, խոսում հայերեն: Նա արդեն 12 տարի է ամուսնացած էր ազգությամբ թուրք տղամարդու հետ, և որ ամուսնական զույգը իրար շատ է սիրել և լավ հասկանում էին իրար:

«Էնքան սիրով էին, էլ ասելու չէր, մի անգամ գիշերով տեսանք մարդուն, ինքն էլ էր հայերեն սովորել, հարցնում ենք՝ ու՞ր, ասել է Մայայիս սիրտը ձուկ է ուզում, գնում եմ՝ ձուկ բերեմ ձորից:

Մայան երկու երեխա ուներ իրանից, բայց երեք էլ ուներ, մինչև թուրք տղամարդուն հանդիպելը: Հիմա շատ մանրամասներ չգիտենք: Գիտենք միայն, որ գնացել էր Ստամբուլ՝ամուսնու մոտ, ու իրան անցած գիշեր բերել են այնտեղից»,-պատմել է սպանված կնոջ հարևաններից մեկը:

Հարևանները պատմել են նաև, որ Մայայի ամուսինը սթրեսի մեջ է, նա անգամ խոսել չի կարողանում: «Ոնց որ խեղճ տղայի գլխին տված լինեին, սարսափելի էր, եկան կանչեցին Գյումրու ոստիկանություն, գնաց»,-պատմել են մահացածի տան դիմաց հավաքված տղամարդիկ:

Հարևանները ասել են նաև, որ շատ բան չեն հասկանում, քանի որ Մայայի բնակարանում հավաքված եզդի կանայք հիմնականում  իրենց լեզվով են խոսում:

Սպանված կնոջ մորեղբոր դուստրը, ով դարձյալ ազգությամբ եզդի է՝ Բահրամ Բեսին,  ԳԱԼԱ-ին պատմել է. «Այ սրանց հորեղբայրն է կրակել/ցույց տալով Մայայի որդուն/, իրանց աչքի դիմաց, իրան հարցրու հեսա կպատմի, ասել է իբր թռչուն էր կրակում…»:

Կնոջը ընդհատել է սպանված կնոջ` Մայայի կրտսեր որդին՝ չորսամյա Սալին, ով ասել է. «Մորքուր, խաբում են, թռչուն չէր կրակում, ինքը բռնեց, մենք կերթաինք, որ պտի լողցներ մաման ինձի, ինքը մամային կրակեց: Ես հետո գնացի պապային գոռացի, պապան եկավ, ընկավ վար: Հետո դրեցին ավտոյի մեջ, մամայիս տարան հիվանդանոց»:

ԳԱԼԱ-ին հաջողվել է պարզել նաև, որ Մայայի ազգությամբ թուրք ամուսինը ևս կին ունի Թուրքիայում ու երեխաներ: Հարազատները պատմել են նաև, որ Մայային Թուրքիայում չեն սիրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում