Monday, 22 06 2026
«Արմավիր» ՔԿՀ-ում կանխվել է ԱԹՍ-ի միջոցով արգելված իրերի փոխանցման փորձը
Պետությունն առաջին անգամ սուբսիդավորում է կաթի արտադրությունը․ շուրջ 20 հազար ֆերմեր կստանա ավելի շատ եկամուտ
Գերմանացի թավջութակահարուհի Կոսիմա Ռեգինա Ֆեդերլեն՝ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի առաջին մրցանակակիր
Ակնաշենի համայնքային փոքր տանը բնակվում է 12 շահառու․ ԱՍՀ նախարարի այցը
Հրդեհ՝ Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկում
Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կաշառք առաջարկած տղամարդը ձերբակալվել է
00:03
Լիոնել Մեսսին՝ Աշխարհի առաջնությունների պատմության բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու
Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ
Նոր Խարբերդ թաղամասը նոր մանկապարտեզ կունենա
Դատախազությունը հայտարարում է բաց մրցույթ՝ դատախազների թեկնածուների ցուցակը համալրելու նպատակով
Շարունակվում են Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքները
23:30
Կործանարար տորնադոներ ԱՄՆ-ում․ կան զոհեր և ավերածություններ
Սևանա լճի մակարդակը հունիսի 15-21-ը բարձրացել է 3 սմ-ով
23:10
Սիրիան հրաժարվում է ռազմական միջամտությունից. Թրամփի ակնկալիքները չեն իրականանում
Գրանցվել է 829 դեպք, որից 258-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը
Մոսկվան մեծ ջանքեր է գործադրում Ղրիմում վառելիքի խնդիրը լուծելու ուղղությամբ
Սրբուհի Գալյանը դեսպան Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի իրականացման առաջընթացը
22:30
Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները Շվեյցարիայում հաջողությամբ են ավարտվել․ Պակիստանի վարչապետ
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA

Միջին Արևելքում և Հարավային Կովկասում տեղի կունենան ընդգրկուն փոփոխություններ. Արա Պապյան

Տարածաշրջանը լուրջ փոփոխությունների շեմին է: Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեցին «Մոդուս Վիվենդի» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Արա Պապյանը և պատմաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Մելքոնյանը՝ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Ադրբեջանում ու Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներին:

Արա Պապյանը հիշեցրեց, որ մի քանի տարի է՝ նշում է, որ տարածաշրջանում մեծ փոփոխություններ են սպասվում երկու ուղղություններով: Ըստ նրա՝ ավելի մեծ, ընդգրկուն փոփոխություններ տեղի կունենան Միջին Արևելքում, մյուսը՝ մեր տարածաշրջանին մոտ: Ուստի` ՀՀ նախագահի վերջին հայտարարությունը, թե երեքից չորս տարում տարածաշրջանում պատկերը լիովին կփոխվի, ըստ Պապյանի, մեզ մոտեցող այդ փոփոխություններն են: Նրա դիտարկումներով՝ Ադրբեջանը, որն ունի ներքին լուրջ մարտահրավերներ, կկանգնի լուրջ փոփոխությունների առջև: «Ադրբեջանը, որպես հասարակություն, տրոհված է դավանաբանորեն, մյուս կողմից Ադրբեջանը արհեստականորեն ստեղծված պետություն է: Նավթի արդյունահանման կրճատումը պետք է տնտեսական ազդեցություն ունենա այդ երկրի վրա, իսկ մեր խնդիրն է ոչ միայն սպասել այդ փոփոխություններին, այլ հնարավորինս նպաստել այդ գործընթացների արագացմանը՝ ուժեղացնելով ՀՀ-ն»,- մեկնաբանեց Արա Պապյանը:

Նա չբացառեց, որ հատկապես Թուրքիայում սկսված իրադարձությունները կարող են հակահայկականությամբ ավարտվել, իսկ ԼՂ հակամարտության հարցում պատերազմի վերսկսման հռետորաբանությունը կավելանա, բայց ռեալ բախում չի լինի: Կանադայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի համոզմամբ` մեր պասիվությունն Ադրբեջանում պայմանավորված է եղել ֆունդամենտալ փիլիսոփայական սխալով, որ կկնքենք զինադարար և կկարողանանք զիջումների միջոցով ընդունելի տարբերակ գտնել կողմերի համար, սակայն Ադրբեջանը զիջումների գնալու ցանկություն բնա բնավ չունի, դա ակնհայտ է նաև Ադրբեջանի առաջարկներից, որի առաջարկածն այսօր ավելի քիչ է, քան 88թ. առաջ հայերն ունեին: «Այսօր մեզ առաջարկում են ինքնավարություն Ադրբեջանի կազմում: Մեր որդեգրած քաղաքականությունը պետք է լինի համագործակցությունը պետականազուրկ ժողովուրդների հետ»,- նկատեց նա:

Համատեղ ասուլիսի ընթացքում Գևորգ Մելքոնյանն ասաց, որ առաջիկայում Ադրբեջանում նախագահական ընտրություններ են, ուստի Ադրբեջանն ունի երկու ճանապարհ՝ գնալ ժողովրդավարացման կամ սուլթանությունն ամրապնդելու ճանապարհով: Բայց, նրա համոզմամբ, սուլթանիկներն ինքնակամ իշխանություն չեն հանձնել երբևէ, ուստի եթե ներքին հեղաշրջում էլ չլինի, որքան էլ որ Ադրբեջանում գործող կլանը փորձում է ամորֆ սուլթանություն ստեղծել, այն սկսելու է թուլանալ:

«Եթե Ադրբեջանում Արևմուտքի աջակցությամբ իշխանության գան լիբերալները, սա ԼՂ գործում կբերի Ադրբեջանի դիրքերի թուլացման: Ականատես կդառնանք նաև ԼՂ պատերազմի վտանգի մեծացման, քանի որ այս փուլում Ադրբեջանը ներքին լսարանի և լեգիտիմության համար պետք է թշնամու կերպար ստեղծի մարդկանց ուշադրությունը բուն ընտրական գործընթացներից շեղելու նպատակով»,- մեկնաբանեց Արա Պապյանը՝ հավելելով, որ միգուցե Արևմուտքը ալիևյան կլանի հետ վարվի այնպես, ինչպես Քադաֆիի և Մուբարաքի հետ:

Անդրադառնալով Թուրքիային՝ պատմաբանը նշեց, որ թուրք հասարակությունը երկփեղկված է քեմալիստների և իսլամիստների միջև: «Սա բավականին երկար պայքար է: Թուրքական պատմության մեջ եղել են հեղաշրջումներ` ինչպես զինվորական հեղաշրջումը, եթե չկարողանան այսօր մեկնարկած զարգացումները զսպել, ապա հնարավոր է, որ ականատես դառնանք նման հեղաշրջման: Սրանք ՀՀ հիմնախնդիրների բաղկացուցիչ մասն են կազմում, ուստի պետք է պատրաստ լինենք համապատախան արաձագանքի»,- ասաց Գևորգ Մելքոնյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում