Tuesday, 14 07 2026
Մեկ օրում գրանցվել է 21 ավտովթար․ 2 մարդ զոհվել է
3 միլիոն դրամ տուգանք՝ օդի աղտոտման համար
22:00
Անօդաչու թռչող սարքեր, ռոբոտներ և կյանքեր փրկելու մրցավազք
Անկախ Միշուստինի հետ հանդիպումից՝ Հայաստանը պետք է նվազեցնի կախվածությունը ՌԴ֊ից
Զախարովան, Կիրիենկոն մտան ՀՀ ԱԺ. մարդկանց տեռորի է ենթարկել
«ՆԱՏՕ-ն Թուրքիայի համար ծուղակ է լարել»
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Քոչարյան փողոցում
20:30
Վուչիչը կմեկնի Կիև
Մեսրոպ Մեսրոպյանը և ԱՄՀ ներկայացուցիչներն անդրադարձել են էլեկտրաէներգետիկական շուկայի գործող մոդելին
Ռուսաստանը հույս ունի, որ Անկարան Կիևին կուղարկի ոչ հաճելի ազդանշան. Լավրով
Դեսպան Տիգրան Մկրտչյանն ու Ալբանիայի զբոսաշրջության, մշակույթի և սպորտի փոխնախարարը քննարկել են համագործակցության զարգացման հնարավորությունները
19:50
Եվրոպական ավիաընկերություններին նախազգուշացրել են զերծ մնալ թռիչքներից Պարսից ծոցի երկրների օդային տարածքով
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է Հայաստանում ԵՄ նոր գործընկերության առաքելության պատվիրակությանը
19:30
Ուկրաինայի Ռադան պաշտոնանկ է արել վարչապետին
Երկու ժամ՝ Ազգային գրադարանի ընթերցասրահում. Փաշինյան
19:10
Բրիտանացի օդաչուն թռիչքի ժամանակ գրել է՝ «ձանձրացել» եմ
2025-ի և հետագա հաշվետու տարիների համար եկամուտների տարեկան հայտարարագիր պետք է ներկայացնել 2025-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ. ՊԵԿ
Առանց ՌԴ մասնակցության հնարավոր չէ. Պեսկով
Վահագն Խաչատուրյանն աշխատանքային այցով մեկնել է Կատար
18:30
ԱՄՆ-Իրան լարվածության ազդեցությունը ներդրումային շուկաների վրա
Կարապետ Գուլոյանի՝ Սևանի ափին գտնվող հողատարածքը վերադարձվել է պետությանը
Լիբանանն ու Իսրայելն Իտալիայում մեկնարկել են բանակցությունները
Ալիևը Օկամպո-Հայաստան «երգից մի տող դուրս է թողել»․ ինչո՞ւ
17:50
Օմանի ափերի մոտ նորվեգական լցանավ է հարվածի ենթարկվել
Բուլինգի դեպքերով դպրոցներում և մանկական կառույցներում կգործի արձագանքման նոր մեխանիզմ
Ռեքս Կալամյանը՝ «Չիկագո Բուլս»-ի մարզչական շտաբում
ՀՀ վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Համադ բին Խալիֆա Ալ Թանիի մահվան կապակցությամբ
17:10
Իրանի խորհրդարան է ներկայացվել օրինագիծ Հորմուզի նեղուցի վերաբերյալ
Միասին կկառուցենք ավելի բարեկարգ, անվտանգ Շենգավիթ. Ռոմիկ Մխիթարյան
16:50
Օմանի ԱԳ նախարարը հայտարարել է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության մասին

Աղասի Ենոքյան. Իմ զենքը իմ…

Կարծես պարզ է դառնում, որ ռուսական զենքը ոչ թե ուշանում է, այլ չի գալու: Մի կողմ թողնենք խնդիրը, թե ինչ անենք դրանից հետո Ռուսաստանի հետ, կամ մեր ինչին է պետք այդպիսի Ռուսաստանը՝ դա վաղվա հարց է, իսկ հրատապ է այն, որ վերարժևորենք, թե այս պայմաններում ինչպիսի պատերազմ ենք վարելու և ինչպես:

Պետք է մի կողմ դնել Պուտինի հանդեպ անեծքները, դավաճանվածի վիրավորանքի ընդարմացումը և անելանելիության արցունքները: Անհրաժեշտ է նոր պայմաններում ստեղծել անվտանգության հայեցակարգ, պաշտպանական դոկտրին, վերափոխել բանակը: Սա կարող է բերել ղարաբաղյան հակամարտության ամբողջական վերաիմաստավորման: Ընդ որում՝ եթե նույնիսկ Ռուսաստանը դարձի գա և վերհիշի իր դաշնակցային պարտականությունները, այլընտրանքային համակարգը և նրան անցման փոքր քայլերը միայն կամրապնդեն Երևանի դիրքերը հայ-ռուսական հարաբերություններում: Եվ Մոսկվային ուղղված «Հիշում եմ և պահանջում» կոչն անընդհատ կրկնելուն զուգահեռ՝ սեփական քաղաքականության մշակումն է, որ թույլ կտա հաղթող դուրս գալ տարածաշրջանային քաղաքականության մեջ:

Հայտնի է, որ ռուսները մեզ պարտադրում էին պաշտպանական պատերազմ և ըստ այդմ մատակարարում էին պաշտպանական զենք, անգամ այդ մասին հրապարակումներ արեցին, որպեսզի մենք հասկանանք, որ Ադրբեջանին տրվում են տանկեր, իսկ մեզ՝ հակատանկային միջոցներ, նրանց ավիացիա, մեզ՝ հակաօդային պաշպանություն և այլն…:

Կարելի է շարունակել այս պաշտպանական տրամաբանությունը և փորձել համապատասխան զենքը հայթայթել այլ տեղերից: Պետք է նկատել, որ հրաձգային զենք ձեռք բերելը մեծ դժվարություններ չպետք է հարուցի, քանի որ դրանից նախ ունենք որոշակի քանակ, մյուս կողմից էլ դրանք արտադրողները աշխարհով մեկ շատ են: Ավելի բարդ է խնդիրը ծանր և բարձր տեխնոլոգիական սպառազինության հետ կապված, քանի որ դրանք արտադրողները քիչ են, և եղածն էլ մեծ սահմանափակումների տակ են:

Զենքի խոշորագույն արտադրողների շարքում են ԱՄՆ-ը և մի շարք եվրոպական երկրներ, որոնք, սակայն, աշխատում են պահպանել պատերազմի մասին օրենքներն ու բարոյականությունը և զենք չվաճառել պատերազմող երկրներին: Մեր առանձնահատկությունը ավելի է բարդացնում մեր իրավիճակը, քանի որ մենք գտնվում ենք ռուսական կարմիր գծից այս կողմ, և Հայաստանին զենք մատակարարելով՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները լրացուցիչ չբարդացնելը մեկ այլ գործոն է, որը այս պետություներին ետ կպահի զենք վաճառելուց:

Ռուսաստանից հետո մյուս խոշոր զինավաճառը Չինաստանն է, որի հետ արդեն իսկ ունենք ռազմա-տեխնիկական համագործակցության որոշակի փորձ: Պեկինը ուշադրությամբ հետևում է պանթուրանական հայտարարություններին և ցանկանում է իրեն ապահովագրել նման քաղաքականության իրականացման փորձերից: Ունենալով Ույգուրների, ղազախների, ղրղզների նշանակալի փոքրամասնություններ (ըստ որոշ գնահատականների՝ մինչև 18-20 մլն), որոնք կոմպակտ ապրում են հսկայական տարածքների վրա, Չինաստանը կարևոր դեր է հատկացնում թուրքական աշխարհում հայկական սեպին: Այսինքն՝ Չինաստանը գիտակցում է, որ ունի այստեղ լուրջ քաղաքական շահեր, սակայն դաոիստական համբերատարությամբ ջղաձիգ շարժումներ չի անում, սպասում է իրավիճակի վրա ներազդելու հարմար պահին: Չի բացառվում, որ Չինաստանն անգամ վարկավորի զենքի գնումները:

Խոշոր զինագործների ցուցակում են նաև Ուկրաինան և Իսրայելը: Մենք անընդհատ քննադատում ենք Իսրայելին Ադրբեջանին զենք մատակարարելու համար, սակայն փորձ չենք անում ինքներս այնտեղից զենք ձեռք բերելու: Որոշակի մտավախություն կա, թե Հայաստան-Իրան լավ հարաբերությունների պատճառով Իսրայելը կարող է հրաժարվել մեզ զենք վաճառելուց, սակայն սա էլ հենց կարող է դառնալ կարևոր գործոն. Թել-Ավիվը պետք է հասկանա, որ Երևանին զենք չվաճառելով, նրան դրդում է Թեհրանից զենք գնելու:
Ուկրաինան նույնպես ռեալ պոտենցիալ վաճառող է, սակայն մեր ներկա ռուսաստանամետ քաղաքականության պատճառով նրա հետ նույնպես դժվար կլինի աշխատել:

Ընդհանրապես, այլ աղբյուրներից զենք գտնելը մեծ պրոբլեմ է դառնում հենց Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների պատճառով: Ոչ ոք չի ցանկանում մտնել Ռուսաստանի դաշտը, Ռուսաստանն էլ թույլ չի տալիս, որ մտնեն իր դաշտը: Ըստ էության, ձեռք բերելով Հայաստանի նկատմամբ իրավունքներ՝ Ռուսաստանը ոչ միայն ինքը չի մատակարարում զենքը, այլև ուրիշներին թույլ չի տալիս: Զինվելու և անվտանգության խնդիրների ռազմական բաղադրիչն իրականացնելու համար առաջնահերթություն է դառնում Ռուսաստանի ուղեծրից պոկվելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում