Կոլորադոյում շարունակվում են անտառային հրդեհները, որի պատճառով փրկարարները տարհանել են ավելի քան 40 հազար մարդու: Այս մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Հրդեհվել է առնվազն 360 տուն:
Ներկայումս հայտնի է 2 զոհվածի մասին: Աղետը պատճառել է մոտավորապես 350 մլն դոլարի վնաս:
Օդերևութաբանների տվյալներով՝ առաջիկա օրերին Կոլորադոյում հնարավոր է կայծակ և որոտ, որոնք կարող են նոր հրդեհների պատճառ դառնալ:









































