ԱՄՆ-ը քրեական հետաքննություն է սկսել հատուկ ծառայությունների մասին տեղեկատվության արտահոսքի հեղինակ Էդվարդ Սնոուդենի դեմ: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Հետախուզության դաշնային բյուրոյի ղեկավար Ռոբերտ Մյուլլերը:
ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, ով կազմակերպել էր ԱՄՆ հատուկ ծառայությունների գործունեության վերաբերյալ արտահոսքը, թաքնվել է Հոնկոնգի տարածքում:








































