Բանգլադեշում գործարանները կառուցվում են առանց ինժեներների մասնակցության, հաղորդում է Associated Press-ը:
Դա վերաբերում է նաև կարի այն գործարանին, որի փլուզման հետևանքով մայիսին մահացավ ավելի քան 1000, տուժեց շուրջ 2500 մարդ: Տեղեկատվությունը գործակալությունը ստացել է Բանգլադեշի ինժեներական համալսարաններից մեկից, որը տվյալ հարցի վերաբերյալ հետազոտություն է անցկացրել երկրի կառավարության պահանջով:
Ավելի վաղ Բանգլադեշի կառավարությունը ստուգումներ էր անցկացրել կարի բոլոր գործարաններում, որոնց թիվը երկրի տարածքում գերազանցում է 5000-ը: Արդյունքում փակվեց շուրջ 500 գործարան: Կրկնակի ստուգումների ժամանակ հայտնաբերվեցին նոր խախտումներ և փակվեց ևս 300 գործարան:







































