Գերմանիայում մուսուլմաններն առաջին անգամ պաշտոնական կարգավիճակ են ստացել, ինչը նրանց հավասարեցրել է քրիստոնեական աղանդներին և հուդաիզմին՝ գրում է Die Welt-ը: Համապատասխան կարգավիճակը տրամադրվել է Հեսեն դաշնային հողում հաստատված ահմադիտների մուսուլմանական համայնքին:
Այսպիսով՝ նոր դրույթը ահմադիտներին թույլ կտա հարկ ներմուծել ծխականների համար, պետությունից հարկային արտոնություններ ստանալ, ինչպես նաև կպարզեցնի նոր մզկիթների ու գերեզմանատների նախագծերի համաձայնեցման ընթացակարգը: Բացի այդ, Ռիդշտադտ քաղաքում ահմադիտների իսլամական տեսության ինստիտուտը կճանաչվի որպես պետական ակադեմիա:
Քաղաքական գործիչները կարծում են, որ մուսուլմաններին պաշտոնական կարգավիճակ չտրամադրելը նրանց ընդհատակ է տանում և կհանգեցնի նրանց արմատականացման:
Ահմադիտների համայնքը Գերմանիայում 35 հազար անդամ ունի: Նրանց մեծ մասը ծագումով Պարսկաստանից են:










































