Օզի և Շերոն Օզբորնները բաժանվել են 33 տարի համատեղ կյանքից հետո: Ամուսնալուծության մասին դեռ խոսք չկա. ամուսինները որոշել են ժամանակավորապես միմյանցից առանձին ապրել, տեղեկացնում է womanhit.ru-ն:
Բաժանման պատճառը չի հրապարակվում: Ասում են՝ 67-ամյա ռոք երաժիշտը դավաճանել է կնոջը 45-ամյա վարսավիրուհու հետ: Իմանալով դրա մասին՝ Շերոնը ամուսնուն վռնդել է տնից: Օզին տեղավորվել է «Բևերլի Հիլզ» հյուրանոցում, իսկ որոշ ժամանակ անց հեռացել է այնտեղից: Դրանից հետո նրա գտնվելու վայրն անհայտ է: Օսբորնների երեխաները՝ Ջեքը և Քելի ու Էյմի դուստրերը, փորձում են գտնել հորը, սակայն առայժմ անօգուտ. նրա հեռախոսը չի պատասխանում: Շերոնը, ասեկոսների համաձայն՝ չի մասնակցում որոնումներին:
Օսբորնների շրջապատը ցնցված է կատարվածից: Մտերիմների խոսքերով՝ Օզին և Շերոնը մեկ ամբողջություն են և չեն կարող ապրել առանց մեկը մյուսի: Նրանք հույս ունեն, որ Շերոնը կկարողանա ներել Օզիին և նրան նորից տուն կթողնի:







































