Վաշինգտոնը, Մոսկվան և Թեհրանը ճնշում կգործադրեն սիրիական ընդդիմության և կառավարական ուժերի վրա՝ Սիրիայում հրադադարի ռեժիմի պահպանման նպատակով: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին, տեղեկացնում է Reuters-ը:
Քերիի խոսքերով՝ ԱՄՆ-ն պատասխանատու է ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունների համար, Ռուսաստանը և Իրանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմի վրա ազդելու համար:
«Երկարատև երկխոսությունից հետո ռուսական կողմը հասկացրեց, որ պատրաստ է գնալ այդ ճանապարհով»,- ասել է նա:










































