Ավստրիայի կանցլեր Վերներ Ֆայմանը երկուշաբթի հայտարարել է, որ լքում է պաշտոնը՝ կապված իր ընտրած քաղաքական կուրսին կուսակցության անբավարար աջակցության հետ։
«Ես եզրակացություններ եմ անում կուսակցության այդքան ցածր աջակցությունից, այսօր վայր եմ դնում Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի և դաշնային կանցլերի լիազորությունները»,- Ֆայմանի խոսքերն է մեջբերում APA գործակալությունը։ Այս մասին Ֆայմանը հայտարարել է գրասենյակում կուսակցության տարածաշրջանային առաջնորդների հետ հանդիպումից հետո։
Իր հայտարարության մեջ Ֆայմանը վստահություն է հայտնել առ այն, որ Ավստրիան կհաղթահարի բոլոր դժվարությունները և ապագայում կմնա ուժեղ երկիր։
Ֆայմանը Ավստրիայի կանցլերի պաշտոնը զբաղեցրել է 2008 թվականից։







































