Այս օրերին շատ է խոսվում այն մասին, որ պետք է քաղաքական խժդժությունները մի կողմ դնել և համախմբվել իշխանությունների շուրջ: Լևոն Տեր-Պետրոսյանը ԼՂՀ-ում հայտարարեց, որ Հայաստանի և Արցախի իշխանությունները վստահ քայլեր են ձեռնարկում, և այս պահին ամեն ինչ պետք է մի կողմ դնել և համախմբվել:
«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը նշեց, որ չի կիսում Լ. Տեր-Պետրոսյանի կարծիքը՝ հավելելով. «Ո՞ւմ շուրջ համախմբվենք, այն մարդկանց շուրջ, ովքեր տարիներ շարունակ թալանել են և հասցրել են այս իրավիճակի՞ն, որի պատճառով իրենք էլ երեք գեներալներին պաշտոնանկ են անում՝ ցույց տալու համար, որ ինչ-որ բան այն չի եղել»:
«Այս պահին լրիվ անհասկանալի է, թե ինչու են Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը մեջտեղ բերել, եթե մեջտեղ են բերում, ինչու չեն ճանաչում»,- ասաց Ա. Կարապետյանը և տեսակետ հայտնեց, որ դա գեոքաղաքական շանտաժ է:
Մանրամասները՝ տեսանյութում:







































