«Պետության ղեկավար որ լիներ, էն Ալիևի՝ էն շան լեզուն երկար չէր լինի… Ես էն տղերանց կյանքին մեռնեմ, որ սահմանին կանգնած են: Աստվածը կյանք տա, ես ապրեմ, էն սահմանին կանգնած տղերքը գալու են էստեղ շարված նստեն, որպես պատերազմի վետերաններ, բաժակը վերցնելու եմ և ասեմ՝ ես ձեր կյանքին մատաղ…»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասում է Հարենական մեծ պատերազմի վետերան 87-ամյա Դերենիկ Փաշինյանը:
«Էս գյադեն՝ Ալիևը, արյան ծովից դուրս եկած մարդ է, ուզում է, որ միշտ արյուն լինի, սա Հուսեյնից ավելի վտանգավոր է, սա չի մտածում, որ իր սերմնացաններին էլ է վերացնում, մերին էլ, նրանց մայրերն էլ են լացելու, մեր մայրերն էլ»,- այս տեսակետն է հայտնում Հայրենական մեծ պատերազմի վետերան Մերուժան Սողոմոնյանը:
Մանրամասները՝ տեսանյութում:









































