Մայիսի 11-ին Բեռլինում կայանալիք «Նորմանդական քառյակի» (Ռուսաստան, Գերմանիա, Ուկրաինա, Ֆրանսիա) բանակցությունների գլխավոր խնդիրը Կիևի, Դոնեցկի և Լուգանսկի կողմից իրենց ստանձնած պարտավորությունների կատարման արագացումն է: Ռուսաստանը այդ նպատակին հասնելու համար կներկայացնի մի շարք առաջարկություններ: Այդ մասին TASS-ին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինը:
«Մենք նախապատրաստել ենք մի շարք առաջարկություններ, որոնք կդիտարկվեն նախարարական հանդիպման ժամանակ»,- ասել է նա: «Հույս ունենք, որ «Նորմանդական քառյակի» մեր գործընկերները նույնպես կլինեն կառուցողական, ինչպես ռուսական կողմը, որպեսզի արագացնեն ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը»,- ավելացրել է նա:









































