Ռոբերտ Փաթինսոնը և Քեթի Փերին նկատվել են գաղտնի ժամադրության ժամանակ:
Նրանց հարաբերությունները սկսվել են շատ վաղուց: Այն բանից հետո, երբ Քրիստեն Սթյուարտը դավաճանել էր ընկերոջը, Քեթի Փերին Փաթինսոնի համար մտերիմ ընկերուհի էր դարձել:
«Նրանք մտերիմ ընկերներ են, բայց վերջին շրջանում նրանց հարաբերությունները դժվար է ուղղակի ընկերություն անվանել: Ռոբերտը նրա առաջ բացել է հոգին, Քեթին նրա համար իսկապես ամուր հենարան է դարձել»,- հաղորդում է աստղերին մոտ կանգնած աղբյուրը:
Ընդհանրապես, նրանց ընկերները համարում են, որ նրանք վաղուց են միմյանց սիրահարված և հաշվի առնելով երկուսի ռոմանտիկ տրամադրվածությունը՝ շուտով կհայտարարեն իրենց հարաբերությունների մասին:
Այն բանից հետո, երբ Ռոբերտ Փաթինսոնը և Քրիստեն Սթյուարտը վերջին անգամ բաժանվեցին, «Մթնշաղի» աստղը մեկ շաբաթ անցկացրեց Քեթի Փերիի առանձնատանը: Իսկ հիմա զույգը համատեղ հանգիստ է պլանավորում:
Ինչպես երևում է, Քեթին կարողացել է հասնել իր ուզածին և ստացել է Ռոբերտին, ում վաղուց ցանկանում էր տանել Քրիստենից, չնայած, որ աղջիկները մտերիմ ընկերուհիներ էին:









































