Թուրքական Son dakika լրատվական կայքի փոխանցմամբ` Թուրքիայի հարավարևելյան հատվածում գտնվող Մարդինի նահանգի Նուսայբին շրջանում պայթյուն է գրանցվել:
Այն հնչել է տարածաշրջանում թուրք ուժայինների ձեռնարկած գործողության ժամանակ: Դրա հետևանքով սպանվել է 2 և վիրավորվել է 1 զինծառայող: Հաղորդվում է, որ պայթյունը կազմակերպել է «Քրդստանի աշխատավորական» կուսակցության (PKK) զինյալները:
Վերջիններս ձեռքի նռնակներ են նետել զինվորականների վրա և վիրավորել նրանցից 3-ին: Վիրավոր զինծառայողներին տեղափոխել են հիվանդանոց և չնայած բժիշկների գործադրած ջանքերին` նրանցից երկուսի կյանքը փրկել չի հաջողվել:








































