ԱՄՆ զինված ուժերում կհայտնվեն առանց աղմուկի էլեկտրական մոտոցիկլետներ, որոնք հատուկ մշակված են գիշերային գործողությունների համար: Էլեկտրական շարժիչը թույլ է տալիս նվազեցնել աղմուկը և, այսպես ասած, ջերմարտադրությունը, իսկ ինֆրակարմիր լուսային համակարգը հնարավորություն կտա երթևեկել անջատված լուսարձակներով: Այն արտադրում է Zero Motorcycles ընկերությունը:
Գիշերային երթևեկության համար նախատեսված է վինֆրակարմիր լուսարձակը, որի ճառագայթները տեսանելի չեն ո՛չ անզեն աչքով, ո՛չ էլ հեռահար կարգավորումներ ունեցող էկրանների միջոցով: Մոտոցիկլետը գիշերը վարել հնարավոր է միայն հատուկ ակնոցի օգնությամբ: Այն կարող է ընթանալ նաև անհարթ տեղանքով:
Zero MMX մոտոցիկլետը կտրամադրվի միայն զինվորականներին, սակայն ընկերությունը վստահեցնում է, որ դրա՝ շարքային անձանց համար նախատեսված տեսակները գրեթե ոչնչով չեն տարբերվի վերոնշյալներից:









































