Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը երկրին կոչ է արել պատրաստ լինելու Հարավային Կորեայի ուժով վերամիավորմանը` Փխենյանի դեմ ագրեսիայի դեպքում, հատնում է RIA Novosti-ն:
«Ժողովրդական բանակում անհրաժեշտ է պատրաստությունը պահպանել ամենաբարձր մակարդակում` մեր հանրապետության դեմ ամերիկյան իմպերալիզմի և հարավկորեական ռազմատենչության դեպքում, և եթե թշնամիները վառեն պատերազմի կրակը, ապա հարկ կլինի անխնա պատժել ագրեսորներին և ավարտել հայրենիքի վերամիավորման պատմական գործը»,- ասել է նա Աշխատավորական կուսակցության յոթերորդ համագումարում իր ելույթի ժամանակ:







































