Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանն անդրադարձել է Իսպանիայի Լա Լիգայի 37-րդ տուրից առաջ թիմի կադրային խնդիրներին: Իսպանական մամուլում լուրեր են շրջանառվում, որ Զիդանը խաղադաշտ է դուրս բերելու երկրորդ կազմը:
«Բենզեման պատրաստ է խաղալ: Չեմ կարող ասել՝ կլինի նա մեկնարկային կազմում, թե ոչ: Դա կախված է նրա ինքնազգացողությունից: Նույնը վերաբերում է նաև Ռոնալդուին:
Չեմպիոնների լիգայի մասին չենք մտածում. գիտենք եզրափակչին պատրաստվելու լավագույն տարբերակը: Դա Պրիմիերայի առաջիկա երկու խաղում հաղթանակն է»,- Զիդանի խոսքերը մեջբերում է Marca-ն:
Հավելենք, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կայանալու է մայիսի 28-ին՝ Միլանում: «Ռեալ»-ի հակառակորդն «Ատլետիկո»-ն է:







































