Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը «բեկումնային պահ» է տեսել միգրացիոն ճգնաժամում՝ ԵՄ-Թուրքիա համաձայնագրից հետո, որն օգնել է զգալիորեն կրճատել փախստակաների հոսքը Եվրոպա։
«Մենք կանգնած ենք բեկումնային պահի առջև։ Թուրքիայի հետ համաձայնագիրը ցույց է տալիս իր ազդեցությունը, և փախստականների թիվը զգալիորեն կրճատվում է»,- հայտարարել է Յունկերը Funke մեդիախմբի պարբերականներին տված հարցազրույցում։
«Ցանկապատերը կարող են խանգարել փախստականներին՝ շարունակելու իրենց ուղին, սակայն ոչ մի ցանկապատ և ոչ մի պատ չի կարող բավարար լինել Եվրոպայում գտնվելու հարցում մարդկանց վախեցնելու համար, եթե նրանք փախչում են հայրենիքում պատերազմից ու բռնությունից»,- ասել է նա հունա-մակեդոնական սահմանի ցանկապատի վերաբերյալ։
Յունկերը պատասխանել է հարցերին Թուրքիայի քաղաքացիների համար վիզային սահմանափակումները վերացնելու Եվրահանձնաժողովի առաջարկի մասին, եթե Անկարան մինչև հունիսի վերջը կատարի վիզաների չեղարկման համար մնացած 5 պայմանները։ Նրա խոսքով՝ վիզային ռեժիմի ազատականացումը Թուրքիայի համար չունի միակողմանի հետևանքներ, այն կարող է հետաձգվել որոշակի հանգամանքների պարագայում։
Յունկերը իտալա-ավստրիական սահմանի «Բրեններ» հսկիչ անցակետի փակման ծրագրերի մասին խոսելիս այդ քայլն անվանել է «քաղաքական աղետ»։







































