ԱՄՆ նավթագազային արդյունաբերությունում հորատման աշտարակների թիվը մեկ տարում ավելի քան կրկնակի կրճատվել է: Այս մասին հայտնում է Baker Hughes նավթարդյունահանող ընկերությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն։
Նրա տվյալներով՝ ներկայում ԱՄՆ-ում աշխատում է նավթի ու գազի որոնման 415 աշտարակ։ Մեկ տարի առաջ դրանց թիվը եղել է 894։
Նավթի որոնման պիկը եղել է 4500 ցուցանիշը՝ 1981 թվականին։
Աշտարակների թվի նվազումը բացատրվում է էներգառեսուրսների գնի անկմամբ և արդեն հետազոտված հանքերի մեծ թվով։








































