ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին խիստ է արտահայտվել նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հասցեին ռասայական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ նրա վերաբերմունքի համար: Նա ելույթ է ունեցել Բոստոնի Հյուսիս-Արևելյան համալսարանի ավարտական արարողության ժամանակ, հայտնում է RIA Novosti-ն:
«Շրջանավարտներ, ես պետք է ձեզ ասեմ, որ դուք տպավորիչ տեսք ունեք: Նայեք ձեզ: Ուսանողներ ցանկացած ռասայի, կրոնի, սեռի, ձևի և չափերի, այստեղ ներկայացնում եք 85 երկիր և խոսում եք տասնյակ լեզուներով: Դուք Հյուսիս-Արևելյան համալսարանի պատմության մեջ ամենաբազմազան շրջանավարտներն եք, այլ խոսքերով` դուք Դոնալդ Թրամփի ամենավատ մղձավանջն եք»,- հայտարարել է Քերն: Նրա խոսքերն արժանացել են ծափահարությունների:









































