Աշխարհի եռակի չեմպիոն Սեբաստիան Ֆետելը նոր պայմանագիր է կնքել ավստրիական «Ռեդ Բուլ» թիմի հետ: Ինչպես տեղեկացնում է թիմի պաշտոնական կայքը, 25-ամյա գերմանացու նոր համաձայնագիրը նախատեսված կլինի մինչև 2015 թվականը:
Ֆետելը «Ռեդ Բուլ»-ի կազմում հանդես է գալիս 2009 թվականից: Այդ ընթացքում նա տարել է 29 հաղթանակ, զբաղեցրել է 51 պատվանդան և նվաճել է 39 փոուլ-փոզիշն: Վերջին երեք տարիներին անընդմեջ Ֆետելը մրցարջանն ավարտում է ընդհանուր հաշվարկի առաջին հորիզոնականում՝ դառնալով «Ֆորմուլա-1»-ի պատմության մեջ ամենաերիտասարդ չեմպիոն:
Ընթացիկ մրցաշրջանի 7 մրցավազքերից հետո Ֆետելը կրկին առաջատար է: Նա իր ամենամոտ հակառակորդ Ֆերնանդո Ալոնսոյին գերազանցում է 36 միավորով: