Բերքլիի կալիֆոռնիական համալսարանի ինժեներները «սովորեցրել» են VelociRoACH ռոբոտ-խավարասերներին փոխազդել միմյանց վրա։ Մեխանիզմները կարող են միմյանց օգնել հաղթահարել խոչընդոտները։ Ալգորիթմի ցուցադրման տեսանյութը հրապարակվել է YouTube վիդեոհոսթինգում։
Ռոբոտներից մեկը զինված է մագնիսական միացմամբ, երկրորդը՝ ընդունիչ կոնտակտային հարթակով։ Շնորհիվ դրա մեխանիզմները հրում են մեկը մյուսին, ինչի արդյունքում առջևում գտնվողը կարողանում է աստիճան բարձրանալ։ Ինժեներներն իրենց մշակման մասին զեկույցը կներկայացնեն մայիսի 16-21-ը Ստոկհոլմում կայանալիք ռոբոտատեխնիկայի և ավտոմատացման ICRA 2016 համաժողովի ժամանակ։
Մեխանիզմը կշռում է 54 գրամ և ունի 6 «ոտք», որոնք նրան թույլ են տալիս տեղաշարժվել 1.3 մ/վ արագությամբ։








































