ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը հայտնել է, որ դեռևս պատրաստ չէ նախագահական արշավում աջակցել Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին՝ գրում է Guardian-ը։
«Ես պարզապես պատրաստ չեմ դա անել հիմա»,- հայտարարել է Ռայանը՝ ի պատասխան որպես թեկնածու միլիարդատիրոջն աջակցելու պատրաստակամության մասին CNN-ի հարցին։
Նա հավելել է, որ Թրամփը դեռևս պետք է ապացուցի, որ կիսում է պահպանողական արժեքներն ու սկզբունքները, որոնք անհրաժեշտ են կուսակցության առաջնորդին։
Նշվում է, որ Ռայանը զբաղեցնում է ամենաբարձր պաշտոնը հանրապետականների շարքում և ԱՄՆ քաղաքական համակարգում։









































