Թուրքիայի Քըրըքալը մարզում տեղի է ունեցել երեխաների զանգվածային թունավորում: Երեխաները մասնակցում էին թուրքերենի օլիմպիադային՝ հաղորդում է Haberturk-ը:
Ինչպես հաղորդում է թերթը, զանգվածային թունավորման հետևանքով շուրջ 100 երեխա տեղափոխվել է հիվանդանոց:
Թունավորման պատճառը ըմպելիքներն ու հավի մսից պատրաստված ուտեստներն էին, որոնք բաժանել են օլիմպիադայի մասնակիցներին:
Զանգվածային թունավորման փաստով հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:








































