Seabreeze Partners Management հեջ-հիմնադրամի ղեկավար Դագ Քասսը պահանջել է Apple-ի գլխավոր տնօրեն Թիմ Կուկի հրաժարականը: Այս մասին հայտնում է PhoneArena-ն:
Քասսը պնդում է, որ քանի դեռ ընկերությունը Թիմ Կուկն է ղեկավարում, այն երբեք չի կրկնի iPhone 6-ի հաջողությունը: Նա նաև հավելել է, որ ընկերությանը Սթիվ Ջոբսի նման երազող է պետք: Քասսից բացի՝ Թիմ Կուկի դեմ է արտահայտվել վերլուծաբան Բոբ Լեֆսելթցը: Նա նույնպես համոզված է, որ Apple-ը կարիք ունի մարդու, որը կարող է «նայել ապագային և ընկերությունն իր կամքին հարմարեցնել»:
«Թիմ Կուկը պետք է վերադառնա նրան, ինչ ամենից լավ է կարողանում անել, մասնավորապես՝ մատակարարումների շղթայի վերահսկողությանը և դրա աշխատանքի արդյունավետության բարձրացմանը… Բիզնեսի պատմության մեջ կան շատ օրինակներ, երբ ընկերությունը, որը գերիշխում է այսօր, արդեն վաղը կարող է գլորվել մինչև մարգինալ կարգավիճակի»,- հայտարարել է Լեֆսելթցը:










































