Monday, 29 06 2026
«Ամբերդ ամրոց»-ում վերականգնման և մաքրման աշխատանքների ժամանակ հայտնաբերվել է Թամար թագուհու մետաղադրամը
Էրդողանը Գազայում Իսրայելի գործողություններն անվանել է ցեղասպանություն
120 շիշ կեղծ օղի՝ «ՎԱԶ-21074» մեքենայում
14:10
Ռումինիայի գրեթե ամբողջ տարածքում վտանգի կարմիր մակարդակ է հայտարարվել շոգի պատճառով
Հրդեհ Կապուտան բնակավայրում
13:50
Արաղչին հայտարարել է, որ Իրանը պատրաստ է Պարսից ծոցի երկրների հետ անվտանգության շուրջ երկխոսության
Նոր մանրամասներ «Չաղ Ռուստամ»-ի հոր սպանության վերաբերյալ
Իսրայելը և «Հեզբոլլահ»-ը նոր հարվածներ են փոխանակել՝ չնայած շրջանակային համաձայնագրի ստորագրմանը
Խախտումների պատճառով կասեցվել է «ԲՈՆԱՊ»-ի արտադրական գործունեությունը
Ռուսաստանի նախագահը ներքին շուկայում վառելիքի դեֆիցիտը որակել է «ոչ կրիտիկական»
Սիրո Ամիրխանյանը Սանկտ Պետերբուրգի միջազգային իրավաբանական ֆորումում ներկայացրել է հարկադիր կատարման ոլորտի բարեփոխումները
12:50
Հայ ընտրողները վերջերս վերահաստատեցին Եվրոպայի հետ կապերը խորացնելու իրենց ցանկությունը. Գերմանիայի ԱԳ նախարար
Գերմանիայի Նաումբուրգ քաղաքում Արմավիր անունով ծառուղի է բացվել
12:30
Չինաստանի հարավ-արևմուտքում երկրաշարժի հետևանքով 13 մարդ է տուժել
12:20
ԱրարատԲանկի ՓՄՁ վարկային պորտֆելը 2025-ին աճ է գրանցել
12:10
Մակրոնը ձգտում է մեծացնել ԵՄ եկամուտները՝ օտարերկրյա ընկերությունների հարկման հաշվին
Ղազախստանը մարտավար-զորաշարային միջոցառումներ է իրականացնում և բանակը բերում մարտական բարձր պատրաստության
11:50
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը հասել է 1450-ի. փրկարարական աշխատանքները շարունակվում են
Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են հազվագյուտ կրիտիկական հանքանյութերի ոլորտում համագործակցության զարգացման հնարավորությունները
11:30
Պակիստանը հարվածներ է հասցրել Աֆղանստանին. կան տասնյակ զոհեր
Փամբակ գետում հայտնաբերվել է հունիսի 27-ից որոնվող տղամարդու դին
Ուկրաինայի հետ բանակցությունները կարող են անցկացվել Մինսկում. Պուտին
2000-ականների փորձը շատ վատն էր․ վթարային շենքերը պետք է տեսնենք քանդված․ Ավինյան
10:50
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնել են դադարեցնել հարվածները և հանդիպում անցկացնել Կատարում. Axios
Երևանցիների ընդհանուր շահը չի կարող ստորադասվել որևէ մեկի՝ 1998-ին արդեն հոտած պայմանագրին․ Ավինյան
10:30
Մունդիալ-2026. Կանադան հաղթեց Հարավաֆրիկյան Հանրապետության ընտրանուն
Երևանի փողոցներն լայնանալու հնարավորություն չունեն․ Ավինյանը՝ շինաշխատանքների և խցանումների մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Իսրայելի՝ «Հայոց ցեղասպանության» վերաբերյալ որոշումը
Team Telecom – Azer Telecom գործարքը ՀՀ համար պարունակում է և՛ ռիսկեր, և՛ հնարավորություններ
09:50
Լուկաշենկոն ժամանել է Պեկին

Սերժ Սարգսյանի շուրջ համախմբումը իդեալական պայման կստեղծի պատասխանատվությունից խուսափելու համար

Մեր քաղաքական կրավորական կեցվածքը, մեր ինքնիշխանության անխնա մսխումը, դիվանագիտական դաշտի մեր թերացումներն են դեպքերի զարգացումը տարել շփման գիծ։ Այսօր Ժողովրդավարության ազգային պլատֆորմի հրավիրած «Պատերազմ և ընտրություններ. ժողովրդավարացման հեռանկարները Հայաստանում» խորագրով քննարկման ընթացքում հայտարարեց «Անալիտիկոն» հանդեսի գլխավոր խմբագիր Գեղամ Բաղդասարյանը։

Սերժ Սարգսյանի թիկունքը բանակցությունների սեղանի շուրջ ամուր դարձնելու համար համախմբումը Բաղդասարյանը ճիշտ չի համարում։ Նրա խոսքով՝ համախմբված ուժերով պետք է պարզենք, թե ինչու ստեղծվեց այսօրվա իրավիճակը, իսկ այն համախմբումը, որի մասին այսօր խոսում են, պատասխանատվությունից խուսափելու իդեալական պայմաններ է ստեղծում:

Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ հակադարձում է՝ Հայ ազգային կոնգրեսը շարունակում է ունենալ իշխանությունների վարած քաղաքականության հետ նույն մտահոգությունները, բայց իրավիճակն այլ բան է թելադրում, և իրենք չեն առաջարկում համախմբվել Սերժ Սարգսյանի շուրջը:

Հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը կիսում է Արամ Մանուկյանի տեսակետը, սակայն մատնանշում է մի քանի կարևոր գործողություններ, որոնք Սերժ Սարգսյանը պետք է այս օրերին աներ, սակայն չի արել։ Նրա խոսքով՝ իրենք իրենց հասանելիքն արել են, հիմա հերթը Սերժ Սարգսյանինն է։

Նա միևնույն ժամանակ հույս է հայտնում, որ թեպետ մինչ այսօր իշխանությունների կողմից քայլ չի արվել, սակայն իրավիճակը ճնշող է և կստիպի քայլեր անել:

Բաղդասարյանը, սակայն, հակադարձում է՝ ասելով. ինչի շուրջ համախմբվել, ինքը նույնիսկ վստահություն չունի, թե կոնկրետ ինչի շուրջ են իշխանությունները բանակցելու, որ ինքն էլ համախմբվի և թիկունք հզորացնի։ Չկա սրա հանդեպ հասարակական վերահսկողություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում